ԳԼԽԱՎՈՐ

Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կառավարությունը փոխառություն է ստացել Ասիական Զարգացման բանկից (ԱԶԲ) Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր, տրանշ 1-ի և տրանշ 2-ի ֆինանսավորման համար: Համաձայն վարկային համաձայնագրի` Ծրագրերն ավարտվելու են 2020թ-ին: Ծրագրերն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի <Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի> (ԵԿՆ ԾԻԳ) կազմում ստեղծված աշխատանքային խմբի կողմից:

Ծրագրի նպատակն է՝ ստեղծել կայուն, ինտեգրված, սոցիալապես հասանելի ու ծախսերի տեսանկյունից արդյունավետ տրանսպորտի համակարգ Երևան քաղաքի համար:
Ծրագրի խնդիրներն են` ստեղծել անվտանգ և հարմարավետ երթևեկություն:

Ակնկալվող արդյունքներն են՝ բարելավված քաղաքային միջավայր, տնտեսություն, ինչպես նաեվ բարելավված մասնավոր սեկտորի  առկայություն: 

Ծրագրի բաղադրիչներն են՝

Բաղադրիչ 1: Քաղաքային ենթակառուցվածք

i. Ճանապարհների և կամուրջների կառուցում, քաղաքային ենթակառուցվածքի բարելավում,

ii. Հանրային տրանսպորտային ցանցի և ենթակառուցվածքի վերականգնում և ընդլայնում,

iii. բազմատեսակ տրանսպոտային միջոցների ստեղծում՝ ներառյալ միջմարզային տրանսպորտային ծառայություններ,

iv. տնտեսական զարգացման և տուրիզմի խթանման համար անհրաժեշտ քաղաքային ենթակառուցվածքի ստեղծում:

 Բաղադրիչ 2: Ինստիտուցիոնալ ամրապնդում

 Բաղադրիչ 3: Ծրագրի իրականացնող  խմբի աշխատանքների կառավարում եվ կարողությունների զարգացում: